Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը
Իրավունք
17:13 20/09/2019
Հայաստան

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ փաստաբանների միջնորդության վերաբերյալ որոշումը։

«Պաշտպն Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը մերժել»,-որոշումն ընթերցեց դատավորը։

Գրավի չափը պետք  է որոշեր դատարանը։ Այս միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են ամիսներ առաջ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմի միջնորդությանը միացել են նաև սույն քրեական գործով անցնող մյուս նախկին  պաշտոնատար անձանց փաստաբանները։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին՝ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։

Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, որով անվավեր է ճանաչել ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 35-րդ հոդվածը, նշելով, որ այն հակասում է Գլխավոր օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածներին։

Հիմք ընդունելով այս որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն Երևանի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, մերժել է պաշտպանների միջնորդությունը։

Placeholder
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը