«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ
Սպորտ
10:20 21/09/2019
Հայաստան

«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ Լոնդոնի «Արսենալ» ակումբն իր ֆեյսբուքի էջում տեղադրել է ակումբի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը և շնորհավորել։

«Շնորհավոր Անկախության օրը»,- գրված է լուսանկարի վրա։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալ»-ից իտալական «Ռոմա» է տեղափոխվել սեպտեմբերի 2-ին։

 

 

Placeholder
«Արսենալ»-ը շնորհավորել է Մխիթարյանին՝ Անկախության օրվա առթիվ