Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում
Սպորտ
18:20 21/09/2019
Հայաստան

Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտել է ելույթը: Հայ մարզուհին հանդես է եկել B խմբում, որտեղ երկամարտի 202 կգ (92+110) արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը:

ՀԱՕԿ հաղորդմամբ, աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ:

Սեպտեմբերի 22-ին հանդես կգա Անդրանիկ Կարապետյանը (81 կգ):

Placeholder