«Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից
Մշակույթ
13:31 21/09/2019
Հայաստան

«Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից

Վենետիկի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպվող միջազգային արվեստի և հասարակական գործունեության բիենալեի մրցանակն այս տարի շնորհվել է կինոռեժիսոր Անահիտ Աբադի  «Եվա» ֆիլմին՝ մարդկային ճշմարտությունը գեղարվեստորեն հանդիսատեսին մատուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք Հայազտանի Ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։ 

Հայալեզու ֆիլմը  Հայաստանի և Իրանի համատեղ արտադրությունն է: Կինոնկարը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարը դրամատիկ պատմություն է կնոջ մասին, ով ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան․․․

Կինոնկարում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էլենա Ադամյանը, Մարատ Դավթյանը և ուրիշներ։

 

Placeholder
«Եվա» ֆիլմի մրցանակը՝ Վենետիկից