Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ
Հասարակություն
09:36 21/09/2019
Տարածաշրջան

Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ

Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսի քաղաքի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն ՀՀ Անկախության տոնին նվիրված շնորհավորանքն ու Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։ 

Դեսպանության նախաձեռնությամբ երկրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։

Placeholder
Թբիլիսիի գովազդային տեսավահանակներով ողջ օրը կցուցադրվեն Հայաստանի մասին պատմող զբոսաշրջային պրոմոհոլովակներ