Եվգենի Պետրոսյանը չի կարողանում իր տուն մտնել
Մշակույթ
15:24 23/09/2019
Աշխարհ

Եվգենի Պետրոսյանը չի կարողանում իր տուն մտնել

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ինսթագրամում բողոքել է, որ արդեն 1 տարուց ավելի չի կարողանում մտնել իր բնակարան: Նա մի քանի լուսանկար է տեղադրել իր աշխատասենյակից, որտեղ տեղի են ունենում հաղորդաշարի նկարահանումները և որտեղ գտնվում է իր կողմից վերականգնված գրքերի գրադարանը:  Այս մասին գրումէ  Գազետա.ռու կայքը։ 

«1 տարուց ավելի ես զրկված եմ իմ տուն մուտքից, իմ իրերը ևս անհասանելի են:
Եվ այս ամենաթողության վերջը չի երևում: Բռնազավթված են իմ անձնական իրերը: Անգամ չեմ կարող օգտվել աշխատանքային փաստաթղթերից, իմ բազմամյա տեսաձայնագրություններից, անձնական համակարգչից և իմ ձեռագրերից»,- գրել է Պետրոսյանը:

2018 թվականին նա բաժանվել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել են ավելի քան 30 տարի: Հիմա բնակարանում ապրում է կինը:

Placeholder
Եվգենի Պետրոսյանը չի կարողանում իր տուն մտնել