ԱԱՀ-ի դեբետային գումարները վերադարձման մասին նախագիծն ընդունվեց
Տնտեսություն
12:02 23/09/2019
Հայաստան

ԱԱՀ-ի դեբետային գումարները վերադարձման մասին նախագիծն ընդունվեց

Խորհրդարանն այսօր 92 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկու ընթերցումների ժամանակ կողմ քվեարկեց օրինագծին, իսկ ահա «Լուսավոր Հայաստան»-ը դեմ էր նախագծին։

Նշենք, որ մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հիմնվելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վրա։

«Ես դեմ եմ քվեարկել նախագծին, սա անընդունելի պրակտիկա . մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտենք ում։ Թալանի միջոցով հարստություն կուտակած և այսօր քրեական հետապնդման մեջ գտնվող մարդկանց  չենք կարող  բյուջեից գումար վերադարձնել»,- նշեց Թանդիլյանը։

Placeholder
ԱԱՀ-ի դեբետային գումարները վերադարձման մասին նախագիծն ընդունվեց