Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է
Տնտեսություն
10:35 23/09/2019
Հայաստան

Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է

Հայաստանում 2019 հունվար-հուլիսին աճել է գորգերի և գորգեղենի արտադրությունը:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 22.8 տոննա գորգեր և գորգեղեն, ինչը 2018 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,7 անգամ:

Նախորդ տարվա հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 13.8 տոննա գորգ:

Նշենք, որ 2018 թվականին հանրապետությունում արտադրվել է 26.3 տոննա գորգեր և գորգեղեն՝ 2017 թվականի համեմատ աճելով 32.8%-ով։

 

Placeholder
Հայկական գորգերի արտադրությունը 1,7 անգամ աճել է