Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում
Մշակույթ
10:24 23/09/2019
Աշխարհ

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում

Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ սրահում կայացել է համերգ՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150-ամյակին։  Համերգը կազմակերպվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան, ՌԴ մշակույթի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կողմից։

ՌԴ դեսպանատանից հայտնում են, որ միջոցառմանը ելույթ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Նա ընդգծել է Կոմիտասի բացառիկ դերը հայկական ազգային երաժշտական բանահյուսության վերականգնման ու զարգացման գործում։

Համերգին մասնակցում էին Կոմիտասի անվան պետական լարային քառյակը, ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը և այլք։

Placeholder
Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ՝ Մոսկվայում