Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրաժարականով՝ մարզպետը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում. Ռոմանոս Պետրոսյան
«Թե որպես մարդ, թե որպես ՀՀ քաղաքացի, թե որպես մարզպետ շատ ցավում եմ տեղի ունեցածի համար և հույս ունեմ, որ կապաքինվի մեր սպան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպին։
Նրա խոսքով՝ այս դեպքը պարտավոր է մեր պետությունն ամբողջությամբ բացահայտել և մեղավորներին օրենքով սահմանված խստագույն պատիժը հասցնել։
Ինչ վերաբերում է Վայոց Ձորի մարզպետի հրաժարականին, Պետրոսյանն ասաց. «Մեր քաղաքական գործընկերը պատվով իր լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարեց՝ դրանով ստանձնելով քաղաքական պատասխանատվություն»։