Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ զորահավաքի կառավարման կետում
Քաղաքական
17:21 24/09/2019
ԼՂՀ

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ զորահավաքի կառավարման կետում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել հանրապետությունում անցկացվող զորահավաքի մասնակիցների հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նույն օրը Նախագահը հրավիրել է խորհրդակցություն պաշտպանության բանակի զորահավաքի կառավարման կետում եւ քննարկել զորահավաքի ընթացքին վերաբերող հարցեր:

Նախագահը հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին և շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

Հանդիպումներին և խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ՊԲ զորահավաքի կառավարման կետում