Չապլինի մասին ֆիլմ է նկարահանվելու
Մշակույթ
09:11 24/09/2019
Աշխարհ

Չապլինի մասին ֆիլմ է նկարահանվելու

Չարլի Չապլինի թոռնուհին՝ Կարմենը, գրում է նրա մասին ֆիլմի սցենար․ ֆիլմը ստանալու է «Չարլի Չապլին, աշխարհի մարդը» անվանումը։ Երկրորդ սցենարիստն է լինելու Ամաիյա Ռեմիրեցը։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմը պատմելու է, թե ինչպես Չապլինը դարձավ իր ժամանակներում Հոլիվուդի գլխավոր արտիստներից մեկը  իր գնչուական ծագման պրիզմայով։ Ֆիլմում լինելու են նրա մերձավորների հետ հարցազրույցներ, անիմացիոն ցուցադրություններ և կատակերգուի ֆիլմերից  հատվածներ։

«Չարլի Չապլինը ինքնուս երաժիշտ էր, և դա շատ գնչուական էր։ Դա արտացոլվում է նրա հումորում, պատմությունները պատմելու եղանակներում՝ միախառնելով ողբերգությունն ու հումարը»,- ասել է Կարմեն Չապլինը։

Placeholder
Չապլինի մասին ֆիլմ է նկարահանվելու