ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո նավթի գներն անկում են ապրել
Տնտեսություն
10:56 25/09/2019
Աշխարհ

ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո նավթի գներն անկում են ապրել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74 նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթից հետո նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 3%-ով։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով  Reaters-ին։

Ըստ աղբյուրի, նավթի գները նվազել են Թրամփի՝  Չինաստանի մասին խոսքերից հետո:

Այսպիսով,  Brent ապրանքանիշի նավթի գները նվազել են 3.1%-ով՝ հասնելով բարելի համար 62,69 դոլարի: Նվազել է նաև WTI նավթի ֆյուչերսների արժեքը՝  կազմելով  56,95 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Նշենք, որ երեկ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի գինը կազմում էր  64,41 դոլար,  WTI  նավթինը՝  58,36 դոլար։

 

Placeholder
ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո նավթի գներն անկում են ապրել