Թուրքիայում ոստիկանական ավտոբուս են պայթեցրել
Օրվա թեմա
10:07 25/09/2019
Տարածաշրջան

Թուրքիայում ոստիկանական ավտոբուս են պայթեցրել

Այսօր առավոտյան Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի վրա ռումբի հարված է հասցվել, կան վիրավորներ։ Այս մասին գրում է euronews-ը։

Աղբյուրները հայտնում են, որ շտապօգնության աշխատակիցները վիրավորներին տեղափոխել են շրջանի հիվանդանոցներ: Զինված ոստիկանությունը փակել է տարածքը և զննում է դեպքի վայրը:

Թե ո՞վ կարող է կանգնած լինել հարձակման հետևում, դեռևս պարզ չէ:

Ադանայի նահանգապետ Մահմութ Դեմիրթաշը, վկայակոչելով պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը, ասում է, որ նախնական տեղեկություններով ՝ վիրավորները լուրջ վնասվածքներ չունեն:


 

Placeholder
Թուրքիայում ոստիկանական ավտոբուս են պայթեցրել