Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Արոնյանը դուրս է մնացել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը թայ-բրեյքում պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Դիմակայության առաջին և երկրորդ դասական պարտիաներում հաղթող չէր եղել:
Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները ևս դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չեն հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:
Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: