Դոմինգոն սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից
Մշակույթ
12:35 25/09/2019
Աշխարհ

Դոմինգոն սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից

Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն չի մասնակցի Նյու Յորքի Մետրոպոլիտենի Օպերայի ներկայացումներին։ Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտարարել է թատրոնը։

Մասնավորապես նշվում է, որ Դոմինգոն բաց կթողնի «Մակբեթ»-ի  պրեմիերան, որը նախատեսված է այսօր՝ սեպտեմբերի 25-ին:

«Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Թատրոնը և պարոն Դոմինգոն համաձայնեցին, որ նա պետք է հեռանա: Թատրոնն այս պահին այլ մեկնաբանություններ չունի», - ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, մինչ այդ ևս 9 կին էր նման մեղադրանքով հանդես եկել։

Placeholder
Դոմինգոն սեռական ոտնձգությունների մեղադրանքից հետո հեռանում է Մետրոպոլիտեն օպերայից