ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը
Տնտեսություն
18:09 26/09/2019
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը

Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությունը այցելել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Հայաստան են ժամանել Ուզբեկստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի 20 ներկայացուցիչներ, որոնք հանդիպել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներին և փոխանակվել աշխատանքային փորձով:

Պատվիրակությունը ծանոթացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային գործընթացներին և կառուցվածքին, այցելել են Գլխամասային գրասենյակի տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաև Բանկի մասնաճյուղեր և ծանոթացել Կոնտակտային կենտրոնի աշխատանքներին:

Հանդիպումների ընթացքում` կազմակերպված ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Հայաստանի և  Ուզբեկստանի գործընկերները կիսվել են գաղափարներով, գիտելիքներով և երկու երկրների բանկային շուկաների առանձնահատկություններով:

Մանրամասն տեղեկատվություն՝ ՀՀ Կենտրոնական Բանկի կայքում:
 

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդունել է Ուզբեկստանի Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի պատվիրակությանը