Կոլցովոյի օդանավակայանն ուժեղացրել է սանիտարական հսկողությունը Հայաստանից ժամանողների նկատմամբ
Առողջություն
12:24 26/09/2019
Հայաստան

Կոլցովոյի օդանավակայանն ուժեղացրել է սանիտարական հսկողությունը Հայաստանից ժամանողների նկատմամբ

Կոլցովոյի միջազգային օդանավակայանում ուժեղացվել է սանիտարական-կարանտինային վերահսկողությունը. պատճառը Հայաստանում սիբիրախտի արձանագրված դեպքերն են։ Այս մասին գրել է oblgazeta-ն։

Ինչպես հայտնել է Սվերդլովսկի մարզի «Ռոսսելխոզնադզոր»-ի մամուլի ծառայությունը, Կոլցովոյում սանիտարական-կարանտինային վերահսկողությունը ուժեղացվել է Հայաստանի Հանրապետությունից  Ուրալներ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների համար:

Ըստ «Ռոսպոտրեբնադզորի» մարզային վարչության, սիբիրախտի երկու օջախ է գրանցվել ՀՀ Մարտունու շրջան Գեղհովիտ և Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղերի բնակիչների շրջանում: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 13 մարդ է:

Նշվում է, որ այս օջախներից մեկում վարակվածներից մեկը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Հիվանդի խոսքերով,  նա մասնակցել է Գետաշեն գյուղում մասնավոր անձից ձեռք բերված մսի բաժանմանը: Ասվում է, որ այսօրվա դրությամբ բժշկական հսկողության ներքո է գտնվում 60 մարդ, ովքեր ինչ-որ կերպ շփում են ունեցել հիվանդների հետ։

Placeholder
Կոլցովոյի օդանավակայանն ուժեղացրել է սանիտարական հսկողությունը Հայաստանից ժամանողների նկատմամբ