Քիմ Քարդաշյանի թուրքական ներքնաշորերը և  «ցեղասպանության ճանաչման գործը»
Տնտեսություն
10:17 27/09/2019
Հայաստան

Քիմ Քարդաշյանի թուրքական ներքնաշորերը և «ցեղասպանության ճանաչման գործը»

Ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի Հայաստանի հետ կապված ու այս ուղղությամբ չափազանց մեծ աշխատանքներ է կատարում։

«Հույս ունեմ իմ առաջիկա այցը Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ։ Հույս ունեմ Հայաստանում ուղիներ կգտնեմ՝ օգնելու առևտրի մեծացմանն ու հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ինչը ներառում է նաև ապագայում այստեղ «skims»-ի արտադրությունը»,-այս մասին գրել է Քիմ Քարդաշյանը թվիթերում։

Նշենք, որ օրերս համացանցում տարածվեց, որ Քիմ Քարդաշյանի «skims» բրենդի ներքնաշորերն արտադրված են Թուրքիայում։

Այս մասին Քիմ Քարդաշյանին իր մտահոգություններն էր ուղղել Ամերիկայի հայկական համագումարը, ինչին ի պատասխան Քիմ Քարդաշյանը գրել էր, որ ինքը ցանկանում է, որ իր բրենդի ապրանքները լինեն հնարավորինս լավագույնը՝ սկսած կտորից, դիզայնից, կարից և փորձագետների հետ քննարկումների արդյունքում գտել էին, որ այդպիսիներից մեկը կարող է լինել Թուրքիան։ 

Ամերիկայի հայկական համագումարը նաև շնորհակալություն էր հայտնել՝ ցեղասանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը մասնակցելու է Երևանում հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովին։ 

 

Placeholder
Քիմ Քարդաշյանի թուրքական ներքնաշորերը և «ցեղասպանության ճանաչման գործը»