Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
15:42 27/09/2019
Հայաստան

Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր

Թաիլանդում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ) Հայաստանը նվաճել է 2 մեդալ:

ՀԱՕԿ լրատվականից հայտնում են, որ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ Ռուբեն Ալեքսանյանը արժանացել է բրոնզե մեդալի:

Գոռ Մինասյանը երկամարտում գրանցել է 460 կգ (212+248) արդյունք, իսկ 2019թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը՝ 437 կգ (192+245):

Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել նաև պոկում ու հրում վարժություններում: Ռուբեն Ալեքսանյանը պոկում վարժությունում 6-րդն էր, իսկ հոկում վարժությունում նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ում ելույթն ավարտել է երկամարտի 4 մեդալով՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե:

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն երկամարտում 5 ոսկե մեդալ նվաճած Չինաստանին:

Placeholder
Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր