Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր 86 տարեկանում կյանքից հեռացել է «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռեժիսորի մահվան մասին լուրը հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Նա նշել է, որ հոգեհանգստի և հուղարկավորության մասին տեղեկությունները կհայտնեն ավելի ուշ։
Մարկ Զախարովի ֆիլմերից շատերն ընդգրկվել են Ռուսաստանի կինոյի ոսկե ֆոնդում՝ «Տասներկու աթոռ», «Սովորական հրաշք», «Նույն այդ Մյունհաուզենը»։
Placeholder