Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Քաղաքական
12:20 30/09/2019
Աշխարհ

Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է  Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ից  հոկտեմբերի 4-ը։

Նստաշրջանում կարևոր իրադարձություններից է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը, որը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին։ Մակրոնը նաև կպատասխանի խորհրդարանականների հարցերին: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից։

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնչալինը կներկայացնի Նախարարների կոմիտեի աշխատանքները՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող։ ԵԽԽՎ-ում ելույթ կունենա նաև ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Այսօր նաև հայտնի կդառնա Վացլավ Հավելի մրցանակի 2019թ.-ի հաղթողը։ Մրցանակը շնորհվելու է լիագումար նիստում հատուկ արարողության ժամանակ:

Նստաշրջանում կքննարկվեն  մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների համար ընդհանուր ստանդարտները, ինչպես նաև ահաբեկչության զոհերի պաշտպանության,  հրեական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերը: Վեհաժողովը կքննարկի նաև Արևելյան Եվրոպայում  միգրացիայի վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև մանկաբարձական և գինեկոլոգիական բռնությունները:

Placeholder
Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը