Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար. Դոդոն
Տնտեսություն
18:04 01/10/2019
Հայաստան

Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար. Դոդոն

Մոլդովայի համար  նոր ինտեգրացիոն նախագծերում մասնակցությունը, ինչպիսին ԵԱՏՄ-ն է, հանդիսանում է առաջնահերթություն և լավ հնարավորություն՝ տնտեսական կապերի և մոլդովական ապրանքներն ու ծառայությունների արտահանման շուկայի բազմազանության համար: Այս մասին այսօր  Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում հայտարարեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Նրա խոսքով՝ Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար:  Իգոր Դոդոնը հայտնեց, որ արդեն հինգ տարի է՝  Մոլդովան ներդրել է ազատ առևտրի համաձայնագիրը ԵՄ երկրների հետ, միաժամանակ նման համաձայնագիր ունի ԱՊՀ երկրների, Բալկանյան երկրների և Թուրքիայի հետ:

Նա հույս հայտնեց, որ վաղ թե ուշ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կսկսվեն բանակցություններ՝ միջազգային այս երկու խոշոր կառույցների ազատ առևտրի  գոտի ստեղծելու համար։

Placeholder
Մոլդովան ունի հետաքրքիր փորձ, որը կարող է օգտակար լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար. Դոդոն