ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը շատ կարևոր է մեզ համար. Սինգապուրի վարչապետ
Տնտեսություն
20:27 01/10/2019
Հայաստան

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը շատ կարևոր է մեզ համար. Սինգապուրի վարչապետ

Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը շատ կարևոր է մեզ համար։ Այս մասին այսօր Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների ամփոփման ժամանակ ասաց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն:

Նրա խոսքով՝ սա երկու տարուց ավելի տևած բանակցությունների արդյունք է։ 

Լի Սյեն Լուն նշեց, որ այսօր համաձայնագրի կնքումը կնպաստի Սինգապուրի և ԵԱՏՄ պետությունների միջև առևտրաշրջանառության աճին։ «Մենք գտնում ենք, որ ազատ առևտրի համաձայնագրի կնքում կնպաստի մեր տնտեսությունների զարգացմանը»,- ասաց Սինգապուրի վարչապետը։

Հիշեցնենք, որ այսօր Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում մի կողմից Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի, մյուս կողմից Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվել են տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր:

Placeholder
ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը շատ կարևոր է մեզ համար. Սինգապուրի վարչապետ