Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասան Ռոհանին ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել Իրանի տարածքով տարանցման հնարավորություններից
Այսօր Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին իր ելույթում նշեց՝ ուրախ է, որ իրեն հնարավորություն է տրվել մասնակցելու այս նիստին, որը կայանում է հրաշալի պատմական քաղաքում՝ Երևանում։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը հնարավորություն է տալիս կարծիքներ փոխանակելու միջազգային և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։ Նա հույս հայտնեց, որ քննարկումները կբերեն արժեքավոր արդյունքների:
Հասան Ռոհանին ասաց, որ բոլոր երկրները պարտավոր են դեմ հանդես գալ միակողմանիությանը, հանդես գալ միջազգային պարտավորություններին համապատասխան՝ խաղաղության, անվտանգության, կայունության և միջազգային կարգի պահպանման նպատակով։
«Որոշ երկրների, այդ թվում` Իրանի հանդեպ ԱՄՆ-ի թշնամական ու միակողմանի գործողությունները հանգեցրին դաժան ու անմարդկային պատժամիջոցների: Վերջին տարիներին ԱՄՆ-ը հետապնդում է մի շարք երկրների, այդ թվում՝ Ռուսաստանին, ինչպես նաև իր որոշ դաշնակիցների։ Այն միակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ ոտնահարելով միջազգային պարտավորություններն ու խախտելով երկկողմ համաձայնագրերը»,- ասաց Իրանի նախագահը։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Հասան Ռոհանին նշեց, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը մի քայլ է, որն ուղղված է բազմակողմանի առևտրային կառույցների ամրապնդմանը։
Նրա խոսքով՝ Իրանի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս իրականացնել տարանցում տարբեր ուղղություններով։ Հասան Ռոհան նշեց, որ ԵԱՏՄ ներդրողներին հրավիրում է օգտվել այդ հնարավորություններից: