Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԱՏՄ երկրները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Այս մասին այսօր հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Մեզ հաջողվել է համաձայնության գալ միասնական ֆինանսական շուկայի ընդհանուր կոնցեպտի շուրջ: Կարևոր է, որ այն մշակել են ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերը, որոնք լինելու են ձեռք բերած համաձայնությունների իրականացնողները»,- ասաց նա։
Տիգրան Սարգսյանը նշեց նաև, որ այդ հայեցակարգի հիման վրա կմշակվեն իմպլեմենտացիայի ճանապարհային քարտեզներ։ «2025-ին ԵԱՏՄ շուկայում կգործարկվեն ֆինանսական բոլոր ծառայությունների գծով ազատությունները»,- ասաց նա։