Ղազախստանի նախագահ. ԵԱՏՄ-ն  բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար
Քաղաքական
17:21 01/10/2019
Հայաստան

Ղազախստանի նախագահ. ԵԱՏՄ-ն բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար

Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ Հայաստանի նախագահությունը հաջող է անցնում, իր դրական ներդրում ունի ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում։ Նա նշեց, որ թարմ լիցք պետք է հաղորդել տնտեսական ինտեգրացիոն գործընթացին՝ հետևելով պայմանագրի  ոգուն և տառին։

«Վստահ եմ, որ այսօրվա նիստը  կարևոր քայլ կլինի մեր ինտեգրացիոն միության  հետագա հաջող զարգացան գոծընթացում»,- ասաց Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Ղազախստանի նախագահի խոսքով, ԵԱՏՄ դարձել է համաշխարհային առևտրի զարգացման  կարևոր օղակներից։

«Մեր միությունը բաց է արտաքին գործընկերների հետ  փոխշահավետ համագործակցության համար։ Բայց շուկայի արագ փոփոխվող կոնյուկտուրան, գետերությունների միջև մրցակցությունը, առևտրային պատերազմները հանգեցնում են համաշխարհային տնտեսության անկայունությանը։ Պետք է ուշադրություն դարձնել  հաջորդ խնդիրներին, որոնց լուծումը կօգտնի հաղթահարել նշված բացասական գործընթացները»,- ասաց նա։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով, գլոբալ  բարդ իրավիճակում պետք է պետություններն ապահովեն տնտեսական աճ, ինչը հնարավոր է միայն  իրական և փոխշահավետ համագործակցության և  ինտեգրացիայի միջոցով։  

Placeholder
Ղազախստանի նախագահ. ԵԱՏՄ-ն բաց է արտաքին գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության համար