Թուրքիայում գիտնականը 15 ամիս ազատազկվել է՝ քաղցկեղի առաջացման ռիսկի վրա աղտոտման ազդեցությունը բացահայտելու համար
Իրավունք
09:11 01/10/2019
Տարածաշրջան

Թուրքիայում գիտնականը 15 ամիս ազատազկվել է՝ քաղցկեղի առաջացման ռիսկի վրա աղտոտման ազդեցությունը բացահայտելու համար

Թուրք գիտնականը սեպտեմբերի 26-ին դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման ՝ Թուրքիայի արևմտյան հատվածում  թունավոր աղտոտման հետևանքով քաղցկեղի առաջացման ռիսկերը բացահայտելու համար: Այս մասին գրել է New Straits Times-ը։

Ստամբուլի դատարանը դոկտոր Բյուլենթ Սիկին մեղավոր է ճանաչել անցյալ տարի Cumhuriyet թերթին «դասակարգված տեղեկությունները բացահայտելու» համար:

Նշվում է, որ նա հրապարակել էր առողջապահության նախարարության համար 2011-ից  2015 թվականների ընթացքում այլ գիտնականների հետ կատարված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որի հողի, ջրի և սննդի մեջ թունավորության առկայությունը արևմտյան մի շարք նահանգներում կապվում էր քաղցկեղի բարձր մակարդակի հետ:

 

Placeholder
Թուրքիայում գիտնականը 15 ամիս ազատազկվել է՝ քաղցկեղի առաջացման ռիսկի վրա աղտոտման ազդեցությունը բացահայտելու համար