Անվճար մարդասիրական ծառայություններ՝ ՀՀ մարզերում
Քաղաքական
19:01 01/10/2019
Հայաստան

Անվճար մարդասիրական ծառայություններ՝ ՀՀ մարզերում

ԱՄՆ-ից եկած մասնագետները «Բժշկական առաքելություններ» և անվճար մարդասիրական ծառայություններ են կատարելու Հայաստանի մարզերում։ Այս մասին տեղեկացնում է «Վերածնունդ» հիմնադրամը։

Ըստ աղբյուրի, խմբում ներգրավված են վիրաբույժներ այդ թվում նաև դիմածնոտային և կանացի,
թերապևտներ, ատամնաբույժներ, մանկաբույժներ, ուռուցքաբաններ, սրտաբաններ, անեսթեզիոլոգներ։ Ընդհանուր 40 մասնագետ՝ 32 բժիշկ և օգնականներ։ Բժիշկների մեծ մասը օտարազգի են և իրենց փորձով կիսվելու են Բժշկական համալսարանի ուսանողների հետ։Մասնագետներն իրենց հետ բերելու են նաև բժշկական արդիական սարքավորումներ։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ բժիշկների խումբն արդեն Հայաստանում է և շաբաթն
սկսելուն պես անցել է աշխատանքի։ Հաջորդ երկուշաբթի խմբի մի մասը մեկնում է
Արցախ։

Սա խմբի թվով 5-րդ առաքելությունն է Հայաստանում։ Մարդասիրական անվճար ծառայություններ են մատուցվելու հետևյալ մարզերում ու շրջաններում՝ Արմավիր, Գյումրի, Ախուրյան, Մասիս, Լոռի, Աշտարակ, Վանաձոր, Երևան, Արցախ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Placeholder
Անվճար մարդասիրական ծառայություններ՝ ՀՀ մարզերում