Ավելուկի խառնաշփոթ աշխարհը
Մշակույթ
10:51 02/10/2019
Հայաստան

Ավելուկի խառնաշփոթ աշխարհը

Զարուհի Կրոյանը՝ Ավելուկը, և նկարում է, և երգում։ Նա կատարում է իր գրած երգերը, սիրում է  նկարել «խառնաշփոթ»։ Նույն խառնաշփոթը  կա նաև նրա երգերում։ Զարուհի Կրոյանն ավարտել է Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիան,  սովորել է հաստոցային գրաֆիկա բաժնում: Ակադեմիային  զուգահեռ սովորել է անիմացիա։  Panorama.am-ը զրուցել է Զարուհի Կրոյանի՝ Ավելուկի հետ։

Panorama.am -Նախ սկսենք՝ ինչո՞ւ Ավելուկ։

Ավելուկ- Յութուբում ալիք ստեղծելուց առաջինը մտքովս անցած բառն էր:

Panorama.am – Նկարում եք և երգում։  Ո՞րն է ավելի հոգահարազատ, որտե՞ղ եք ավելի ազատ կարողանում արտահայտվել։ Մեկը մուսին ինչքնո՞վ է օգնում կամ խանգարում։

Ավելուկ -Ես չեմ նկատել, որ մեկը մյուսին օգնի կամ խանգարի: Չնայած չէ, նկարները օգնում են Յութուբում երգերի համար ետնանկարներ ծառայելով, ու երևի վերջ, այդքանով ավարտվում է միմյանց օգնել-խանգարելը:
Ինչքան շատ են արտահայտչամիջոցները, այնքան ավելի ազատ եմ, ու արտահայտչամիջոց ասելով ի նկատի չունեմ միայն ստեղծագործական: Իմ ասածի մեջ մտնում են հարաբերությունները, որպես արտահայտչամիջոց, ճաշ եփելը, ծաղիկ ջրելը, մեկ-մեկ գոռալը... :

Panorama.am -Ի՞նչ եք նախընտրում նկարել, ի՞նչ թեմաներով, որտե՞ղ են ցուցադրվում Ձեր աշխատանքները։

Ավելուկ – Սիրում եմ նկարել տարբեր թեմաներով խառնաշփոթ։ Իմ աշխատանքները կարելի է տեսնել Յութուբում։ Վերջին անգամ Սլավոնական Համալսարանի «Արտ Ակվարիում» ցուցասրահում էին ներկայացել:

Panorama.am- Ինչպիսի՞ երաժշտություն եք սիրում լսել, ի՞նչ եք սիրում դուք երգել։

Ավելուկ -Իմ երգերն եմ սիրում երգել։ Իսկ լսել՝ սիրում եմ ուրիշներին: «Ուրիշներ»-ն էլ շատ են ու տարբեր։

Panorama.am -Որտե՞ղ կարող ենք Ձեզ լսել։

Ավելուկ –Յութուբում և SoundCloud-ում։ Ելույթ եմ ունենում ակումբներում, բայց ուշ-ուշ։

Panorama.am -Սիրում եք խառնաշփոթ ներկայացնել ձեր նկարներում, իսկ երգերում խառնո՞ւմ եք ոճերը։ 

Ավելուկ- Երգերում էլ է խառնաշփոթ, բայց ոճային չէ, տեքստային:

Panorama.am-Շնորհակալություն։

Placeholder
Ավելուկի խառնաշփոթ աշխարհը