Ախալքալաքի դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Կրթություն, գիտություն
12:38 02/10/2019
Տարածաշրջան

Ախալքալաքի դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

2019-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում աշակերտների ընդհանուր թիվը 7014 է, 2015-ին` 7297 էր: Jnews-ի հաղորդմամբ, 4 տարվա ընթացքում աշակերտների ընդհանուր թիվը նվազել է 283-ով։ Թվի նվազում է նկատվում ամեն տարի։

Առանձին վերցրած, որոշ դպրոցներում նկատվում է աշակերտների թվի աճ, իսկ մյուսներում` նվազում. մունիցիպալիտետի գյուղական 60 հանրային դպրոցներից 41 դպրոցում աշակերտների թվի անկում է նկատվում, իսկ 19 դպրոցում՝ աճ: 4 տարվա կտրվածքով հինգ քաղաքային դպրոցներում նկատվում է աշակերտների թվի աճ:

Placeholder
Ախալքալաքի դպրոցներում աշակերտների թիվը նվազում է