ԱՄՆ-ում կայանալու է «Շառլ» մյուզիքլի պրեմիերան
Մշակույթ
14:31 02/10/2019
Աշխարհ

ԱՄՆ-ում կայանալու է «Շառլ» մյուզիքլի պրեմիերան

Հոկտեմբերի 12-ին  Հոլիվուդի  The Hotel Café-ում կայանալու է աշխարհահռչակ  ֆրանսահայ շանսոնյե Շառ Ազնավուրին նվիրված կենսագրական մյուզիքլի պրեմիերան։ Այս մասին տեղեկացնում է asbarez.com կայքը։  «Շառլ» մյուզիքլի հեղինակն է Թալին Բաբայանը։ Այն հիմնված է  հավաստի աղբյուրների վրա, այդ թվում Ազնավուրի  չտպագրված երկու ինքնակենսագրականների:
Ստեղծագործությունում ներառված են երգչի կյանքում տեղի ունեցած կարևոր  պահերը, անձնական և մասնագիտական պայքարը, որոնց բախվել է մինչև ողջ աշխարհում հայտնի դառնալը։
90 րոպեանոց շոուն հարգանքի տուրք է Ֆրանսիայի երաժշտության ոսկե դարաշրջանի հայտնի ներկայացուցչի հիշատակին։

«Շառլ» մյուզիքլում երաժշտին մարմնավորում են Մորիս Սուջյանը և Բերնարդ Բայերը, Էդիթ Պիաֆին՝  Մարիետ Սուջյանը:

«Ազնավուրը հաջողության է հասել ոչ միայն իր ժանրում, նաև երաժշտության այլ ժանրերում` միաժամանակ չմոռանալով իր արմատները»,- ասել է Թալին Բաբայանը:
 

Placeholder
ԱՄՆ-ում կայանալու է «Շառլ» մյուզիքլի պրեմիերան