Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում
Մշակույթ
13:01 02/10/2019
Աշխարհ

Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում

«Ազնավուր» հիմնադրամը Փարիզի քաղաքապետարանին է նվիրել Շառլ Ազնավուրի կիսանդրին:  Կիսանդրու նվիրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին՝ երգչի մահվան տարելիցին, քաղաքապետարանում՝ «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների, Ազնավուրի ընտանիքի անդամների՝ Նիկոլա Ազնավուր, Կատյա Ազնավուր, հարազատների ներկայությամբ: Ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այս մասին գրում է Paris Vox-ը։

Կիսանդրին տեղադրվելու է Փարիզի 6-րդ թաղամասում՝ Օդեոնի խաչմերուկում: Հոկտեմբերի 1-ին լրացավ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան տարելիցը։

Այս վայրի ընտրությունը պատահական չէ. Օդեոնը  «Լա Բոհեմ»-ի երգչի մանկության թաղամասն է։ Արձանը քանդակագործ Ալիս Մելիքիանի գործն է: Նա այս կիսանդրին ստեղծել է 1964 թ.-ին ու  այն նվիրել էր Ազնավուրին՝ Հայաստան կատարած առաջին այցի ժամանակ։

Նշվում է, որ կիսանդրու տեղադրման ժամկետը դեռ որոշված չէ, քանի որ անհրաժեշտ է քաղաքապետարանի համապատասխան որոշումը։

Placeholder
Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում