«Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել
Հասարակություն
11:24 03/10/2019
Հայաստան

«Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել

«Սանիթեք» ընկերությունը դեռ չի ստացել քաղաքապետարանի պաշտոնական ծանուցումը՝ ընկերության հետ պայմանագրերը քաղաքապետի կողմից միակողմանի խզելու վերաբերյալ։

«Ծանուցումը ստանալուց հետո միայն դրա հիման վրա էլ լինելու է ընկերության հայտարարությունը, որը կհրապարակվի ողջամիտ ժամկետում»,-Panorama.am-ին ասացին ընկերությունից։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց ընկերության հետ կնքած պայմանագրերն ամբողջությամբ և միակողմանի կերպով լուծելու մասին։

 

 

Placeholder
«Սանիթեք». Քաղաքապետարանից պաշտոնական ծանուցում չենք ստացել