Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հանրահայտ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ «իր հասցեին հնչող մեղադրանքները կասկածի տակ են դնում իր ունակություններն ու հետագայում գործին ծառայելու հարցը, որը նա այդքան սիրում է» և վայր է դնում Լոս Անջելեսի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և տնօրենի լիազորությունները։ Այս մասին գրում է Եվրանյուզը։
Իր հերթին հաստատության դիտորդական խումբը Դոմինգոյի ներդրումը համարել են «աննախադեպ»՝ ընդգծելով, որ «Լոս Անջելեսի օպերան իսպանացի մաեստրոյի ղեկավարությամբ հայտնի է դարձել իր ստեղծագործական ոգով և ամբողջ աշխարհից հիանալի կատարողներ գրավելու ունակությամբ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, մինչ այդ ևս 9 կին էր նման մեղադրանքով հանդես եկել։ 78-ամյա երաժիշտը պատասխանել է, որ «30 տարվա վաղեմություն ունեցող անանուն անձանց կողմից մեղադրանքները ծայրաստիճան ճնշող են»։