Արցախի նախագահը ուսուցիչների է պարգևատրել
Կրթություն, գիտություն
17:01 04/10/2019
ԼՂՀ

Արցախի նախագահը ուսուցիչների է պարգևատրել

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝  Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանը  շնորհավորել  է ներկաներին՝ արժևորել ուսուցիչների աշխատանքը և ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Նախագահ Սահակյանը ընդունել է նաև «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների:

Նա  կարևորել է ծրագրի իրականացումը Արցախում և նշել,  որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում:

Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել  ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:

Placeholder
Արցախի նախագահը ուսուցիչների է պարգևատրել