Արցախ. Ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ՝ 5 օրում
Առողջություն
19:28 03/10/2019
ԼՂՀ

Արցախ. Ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ՝ 5 օրում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետների, ովքեր սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ իրականացրել են քաղաքացիների հետազոտություններ և վիրահատություններ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական նախարարը բարձր է գնահատել «Adventist Health Glendale» կազմակերպության և առողջապահության նախարարության միջև փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով բնակչության առողջության պահպանման ուղղված հետեվողական աշխատանքը:

Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ առաջատար մասնագետներն այսօրերին իրականացրել են ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ, խորհրդատվություններ,  աշխատել են գյուղական բնակավայրերում: 

Պատվիրակության անդամներն իրենց տպավորություններն են փոխանցել պետական նախարարին՝ փորձի փոխանակման ծրագիրը որակելով արդյունավետ:

Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով: Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր:

Placeholder
Արցախ. Ավելի քան 80 բարձր տեխնոլոգիական վիրահատություններ՝ 5 օրում