Լյուքսեմբուրգում Արցախի դրոշի պատճառով  ընդհատվել է Դուդելանժ-Քարաբաղ խաղը
Աշխարհում
09:44 04/10/2019
Հայաստան

Լյուքսեմբուրգում Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է Դուդելանժ-Քարաբաղ խաղը

Նախօրեին Լյուքսեմբուրգում անցկացվող Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի Դուդելանժ-Քարաբաղ խաղն ընդհատվել է՝ երկնքում հայտնված Արցախի դրոշի պատճառով։ Այս ակցիան կազմակերպել էր ՖԱՖ-ը:

Արցախի դրոշը մարզադատի վերևում է հայտնվել դրոնի օգնությամբ։

«Ակցիան իրականացրեցին մեր տղերքը Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամբ»,-այս մասին ասվում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ այս միջադեպի մասին գրել է BBC-ն, Independent-ը, The Sun-ը և մի շարք այլ առաջատար լրատվականներ։ 

Placeholder
Լյուքսեմբուրգում Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է Դուդելանժ-Քարաբաղ խաղը