Այս տարի Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. Էկոնոմիկայի նախարար
Տնտեսություն
14:20 04/10/2019
Հայաստան

Այս տարի Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. Էկոնոմիկայի նախարար

Ակնկալվում է, որ 2019 թվականին Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը հայտարարել է բարձր տնտեսական աճի ձգտելու և դրա համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու քաղաքականություն։ «Միջին ժամկետում մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է ձգտի ունենալ երկնիշ տնտեսական աճ: Կարճաժամկետ  հեռանկարում անհրաժեշտ է ապահովել 7-8% ցուցանիշ»,- նշեց նախարարը։ 

Միաժամանակ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ որպես նախապայման՝ կայուն տնտեսական աճ ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել բավարար ներդրումային մակարդակ։ 

Նախարարը նշեց, որ այսօր մեծ ներդրումներ են արվում վերականգնվող էներգետիկայի, շինարարության, վերամշակող արդյունաբերության, գինեգործության, ոսկեգործության ոլորտներում։

Placeholder
Այս տարի Հայաստանում տնտեսական աճը կարող է գերազանցել 7%-ը. Էկոնոմիկայի նախարար