Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են
Տնտեսություն
17:42 04/10/2019
Հայաստան

Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են

2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի հարաբերականորեն կայուն մակարդակ: Չնայած դրան, հանրապետությունում գրանցվել են գնային փոփոխություններ թե՛ աճման, թե՛ նվազման միտումով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.0% գնանկում, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 2.5% գնաճ:

Մրգի ապրանքախմբում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 1.9%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ` 2.0% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 1.2% գնանկում, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնաճ:

Հանրապետության դիտարկված 3 քաղաքներում 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.1-0.2%-ով (մայրաքաղաքում մսամթերքի գների մակարդակն աճել է 0.2-ով), 5-ում գրանցվել է 0.4-0.1% գնանկում, իսկ 3-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Վիճակագրության համաձայն, 2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0.3% և ծխախոտային արտադրատեսակների 0.4% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ գրանցվել է 2.9%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.9% գնանկում:

Յուղեր և ճարպեր ապրանքախմբում 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 5.8%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.7% գնանկում:

Ինչ վերաբերում է շաքարավազի գներին, ըստ վիճակագրության, սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 1.7%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.2% գնանկում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2019թ. սեպտեմբերին 2018թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 0.1% գնանկում: Ձվի գինն էլ մեկ տարում նվազել է 0.3%-ով, իսկ 2019թ. օգոստոսի համեմատ՝ 1.7%-ով:

Ըստ վիճակագրության  2019թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի՝ 0.7%, ոչ ալկոհոլային խմիչքի 0.4% գնանկում, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Placeholder
Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գներն աճել են