Այսօր Կիմ Բակշիի աճյունի մի մասը իր հանգիստը կգտնի Շուշիում
Մշակույթ
08:55 05/10/2019
ԼՂՀ

Այսօր Կիմ Բակշիի աճյունի մի մասը իր հանգիստը կգտնի Շուշիում

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը «Արցախպրեսսին» հայտնել է, որ  հոկտեմբերի 5-ին, նվերներով կայցելեն Արցախի Հանրապետության կրթական հաստատություններից մեկը:

Նրանց հիմնական առաքելություն ռուս հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի կտակի իրականացումն է։ Մեծ հայասերը կտակում գրել էր, որ իր աճյունի մի մասը Հայաստանում և Շուշիում ցրեն: Ռուսատանի հայերի միության պատվիրակությունը Շուշիում կիրականացնի այդ աշխատանքները:

«Կարծում եմ, այն կդառնա սրբատեղի և զբոսաշրջիկները՝ այցելելով այդ վայրը, կիմանան, որ օտարազգի քաղաքացին որքան է սիրել հայ ժողովրդին»,-ասել է Լ. Ղուկասյանը։

Նա նաև հայտնել է, որ 2020 թվականին իրենք Կրեմլում նշելու են Ռուսատանի հայերի միության 20-ամյակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցելու համար հրավիրել են նաև ԱՀ ղեկավարությանը: 

Placeholder
Այսօր Կիմ Բակշիի աճյունի մի մասը իր հանգիստը կգտնի Շուշիում