Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել․ Hetq.am
ԱՅԼՄԱՄՈՒԼ
09:09 05/10/2019
Հայաստան

Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել․ Hetq.am

«Հոկտեմբերի 4-ին,  առավոտյան ժամը 10-11-ի սահմանում Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը։ Վերջինս Կոթի գյուղի բնակիչ է»,-այս մասին տեղեկացնում է «Hetq.am»

«Հետքի» հետ զրույցում զինծառայողի վիրավորում ստանալու մասին լուրը հաստատել է Կոթի բնակավայրի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը. «Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետեւ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ»։

Ֆելիքս Մելիքյանի պնդմամբ՝ առավոտյան գյուղում կրակոցի ձայներ լսելի չեն եղել։

Placeholder
Սահմանամերձ Կոթի բնակավայրում զինծառայող է վիրավորվել․ Hetq.am