Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի մենահամերգը՝ Օպերայի և բալետի թատրոնում
Մշակույթ
13:39 05/10/2019
Հայաստան

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի մենահամերգը՝ Օպերայի և բալետի թատրոնում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 18։00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթի մենահամերգը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից,  մենահամերգի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Ժիրայր Ալթունյանը:

Գլխավոր բալետմայստեր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան, տնօրեն` Գրիգոր Ոսկանյան:  

Placeholder
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի մենահամերգը՝ Օպերայի և բալետի թատրոնում