Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմեն Գևորգյան. Եթե մեր կառավարությունը շարունակի այսպես աշխատել, երկիր այլևս ներդրումներ չեն գալու
«Եթե մեր կառավարությունն ու արդարադատությունը շարունակեն այսպես աշխատել, երկիր այլևս ներդրումներ չեն գալու»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Նա նշեց, որ շատ կարևոր ներդրումների մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Արմեն Գևորգյանի խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև նրան մի քանի օրով Հայաստանից բացակայելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվեցին։ Գևորգյանը Ավստիայում պետք է բուժզննում անցնի, ինչպես նաև նույն երկրում պետք է մասնակցի գործնական հանդիպման։ Միջնորդությունների վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 8-ին։