Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է՝ այս տարվա մարտին իր նկատմամբ իրականացված հարձակման մասնակիցները մինչ այս պահը չեն պատժվել։
Նա գրել է.
«Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ իմ նկատմամբ սորոսականների կողմից իրականացված կազմակերպված և խմբակային հարձակման և առևանգման փորձի` առ այս պահը չհրապարակված տեսանյութն է սա:
Հիշեցնեմ, որ հանցագործ սորոսականներն առ այսօր ազատության մեջ են: Առ այս պահը որևէ իրավապաշտպան կազմակերպություն պաշտոնապես չի դատապարտել այս հանցագործությունը: Սորոսի գրասենյակի վարձու մարդասերներին հրահանգված է լռել: Այս ընթացքում լուռ էր նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը, որը վաղը արտահերթ նիստ է գումարելու «ազատագրենք Սորոսի գրասենյակը ցուցարարներից» օրակարգով:
Ասածս այն է, որ մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար: Պետությունը չի գործում և ըստ էության արդարության վերականգնումը իրականացվում է քաղաքացիների սեփական ուժերով: Իրավապաշտպանները իրականում պաշտպանում են ոչ թե մարդու իրավունքները՝ այլ իրենց խմբային, ոհմակային շահերը:
Տեսանյութը ՎԵՏՕ-ի էջում կտեղադրվի երեք լեզուներով ուղեկցվող բացատրությունով»։