Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝  տեղայնացում ունենալու համար
Տնտեսություն
12:46 07/10/2019
Հայաստան

Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝ տեղայնացում ունենալու համար

Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝  առաջիկայում տեղայնացում ունենալու համար։ Այս մասին այսօր  «WCIT-2019» ՏՏ համաշխարհային համաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը բանակցում է Youtube-ի հետ այդ թեմայով։ Ոչ  միայն Youtube-ի, այլ ծրագրավորման ընկերությունների հետ, որոնց համար մենք Հայաստանում տեղայնացում չունենք: Մենք սկսել ենք բանակցել նրանց հետ», - նշեց փոխվարչապետը։ 

Հիշեցնենք, որ երևանյան համաժողովին ավելի քան 2 հազար մասնակից կա՝  70 երկրից։ Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։

Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Placeholder
Հայաստանը բանակցում է Youtube-ի հետ՝ տեղայնացում ունենալու համար