Ամերիկացի բժիշկների խումբն Արցախում է
Առողջություն
12:42 07/10/2019
ԼՂՀ

Ամերիկացի բժիշկների խումբն Արցախում է

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է «Չևի Չեստ» կազմակերպության և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո  քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ամերիկացի  բժիշկներին տարիներ շարունակ Արցախին ցուցաբերվող աջակցության համար՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետությունում բժշկական ծառայության որակի բարձրացմանը եւ հանդիսանում է մարդասիրության օրինակելի դրսեւորում:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Ամերիկացի բժիշկների խումբն Արցախում է