Դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
Իրավունք
16:53 07/10/2019
Հայաստան

Դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

«Դատարանը որոշեց՝ պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը նախագահող դատավոր Աննա Դանիեկյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին մերժել։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,-դատարանի որոշումը ընթերցեց դատավոր Աննա Դանիբեկյանը։

Այն դատավարության մասնակիցներին կտրամադրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել էր, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Ա․ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել էր նաև տուժողներից մեկի պաշտպանը։
Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
 

Placeholder
Դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց