Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում քիչ անց կմեկնարկի ՏՏ համաշխարհային համաժողովը՝ WCIT 2019-ը։ Այն այս տարի անցկացվում է «Ապակենտրոնացման ուժը» կարգախոսի ներքո։
Համաժողովի բացմանը ելույթներով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի նախագահ Իվոն Չուն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2 հազար մասնակից՝ 70 երկրից։
Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Նշենք, որ «WCIT-2019» տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ մաշխարհային համաժողովի սկիզբն ազդարարվեց անկրկնելի համերգով՝ հոկտեմբերի 6-ին Հանրապետության հրապարակում, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։