ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ
Տնտեսություն
10:37 07/10/2019
Հայաստան

ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ

«Ապացուցված է, որ այն երկրները որոնք որոշում են զարգացնել ինֆորմացիոն և հաղորդակցման տեխնոլոգիաները (ITC), մեծապես շահում են, ինչպես Հայաստանը: Պայմանականորեն, տնտեսության զարգացումը կապված է տրանսպորտից, ենթակառուցվածքներից: Այսօր թվային տնտեսությունը կախված է ITC-ի ենթակառուցվածքների զարգացումից: Մենք պետք է քաջալերենք համայնքներին՝ հասկանալու ITC ենթակառուցվածքների կարևորությունը՝ իրենց բարեկեցության համար»,-ասաց Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուն՝ այսօր Երևանում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի բացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չու շնորհակալություն հայտնեց  ՀՀ կառավարությանն աջակցության համար:

Նշենք, որ ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 83 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանն բացման խոսքում անդրադարձավ նախօրեին Հանրապետության հրապարակում անցկացված համերգին:

«Նախորդ երեկոն դարձավ ամենատպավորիչ բացումը մեր 41 տարվա պատմության մեջ: Շնորհակալություն»,-ասաց Պոիզանը:

Գլխավոր քարտուղարը ՏՏԾՀԴ-ի անունից հայտարարեց համաժողովը բացված:

«Առաջիկա 3 օրում մենք կքննարկենք թվային դարի հնարավորությունները, մարտահրավերները: Այս տարի համաժողովը կենտրոնանալու է ապակենտրոնացման ուժի թեմայի վրա: Ինտերնետը հիանալի հավասարեցնող է, այն թույլ է տալիս յուրաքանչյուրին, յուրաքանչյուր տեղ՝ օգուտ ստանալ ու իր ներդրումն ունենալ թվային դարաշրջանից»,-ասաց Պոիզանը:

Նշենք, որ WCIT նվագախումբը նախօրեի երեկոյան Հանրապետութւյան հրապարակում ազդադարեց Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրեց նաև արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն:

Նվագախումբը կազմված էր 15 երկրների, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը, 70 երաժիշտներից: Նվագախմբի ներկայացումից հետո հանդես եկավ նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

Placeholder
ՏՏԾՀԴ գլխավոր քարտուղար. Նախորդ երեկոն դարձավ WCIT-ի ամենատպավորիչ բացումը մեր պատմության մեջ